...

Ալիևը խոստովանեց, թե ինչու է մտահոգված Քոչարյանի ճակատագրով

Ալիևը խոստովանեց, թե ինչու է մտահոգված Քոչարյանի ճակատագրով

Երեկ ռուսական РТР հեռուստաընկերության 60 րոպե հաղորդաշարի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը հետաքրքիր բացահայտումներ արեց: Դժվար է ասել՝ դա ադրբեջանական բանակի պարտության արդյունքում առաջացած հուզմունքի, թե պարզապես անկեղծության պոռթկում էր, բայց Ալիևն ասաց բաներ, որոնք էական հարված են հասցնում նրանց, որոնց իր խոսքերով Հայաստանում ենթարկում են քաղաքական հետապնդումների:

Եվ այսպես. «Հայաստանի վարչապետը հրապարակային հայտարարում է, որ Արցախը Հայաստան է և վերջ: Այդ դեպքում ինչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք գնալ: Մինսկի խմբի մշակած սկզբունքների էությունն այն է, որ նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Իսկ եթե նա ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, և մենք պետք է բանակցություններ վարենք այսպես կոչված Ղարաբաղի մարիոնետ իշխանությունների հետ, ապա դրանով նա կոտրում է բանակցությունների ֆորմատը, որ գոյություն է ունեցել վերջին 20 տարիներին»:

Այսպիսով արձանագրենք. Ալիևը որպես իրենց ամենամտահոգող փաստ նշում է Հայաստանի նոր իշխանությունների՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու և կողմ դարձնելու ցանկությունը: Նա նաև նշում է, որ վերջին 20 տարիների բանակցային սեղանի կողմերի ստատուս-քվոն իրենց սրտով է եղել:

Իսկ ո՞վ է Արցախը հեռացրել բանակցային սեղանից: Իհարկե նա, ով ներկայումս Ալիևի խոսքերով ենթարկվում է քաղաքական հետապնդման՝ ոչ անհայտ Ռոբերտ Քոչարյանը: Ինչ արեց Քոչարյանը 20 տարի առաջ: Հայաստանում իշխանությունը հեղաշրջման արդյունքում վերցնելուց հետո հայտարարեց, որ Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին պետք չէ, քանի որ ինքը արցախցի է և կներկայացնի նաև նրանց:

Մի բան, որ մեծ խանդավառությամբ ընդունվեց Ադրբեջանում և դրանով էր պայմանավորված, որ հայր Ալիևը Քոչարյանին տեսնելով անգամ տեսախցիկների մոտ չէր կարողանում թաքցնել իր գոհունակությունը:

Երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունները շատ հետևողականորեն բարձրացնում են Արցախի ներկայացուցիչների բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը՝ մատնանշելով, որ հրադադարի հաստատումից հետո նրանք մշտապես մասնակցել են բանակցային գործընթացին: Այսինքն՝ հայկական կողմը ոչ թե ցանկանում է փոխել բանակցությունների ձևաչափը, այլ վերադառնալ նրան, ինչ եղել է ի սկզբանե:

Այս հայտարարություններով Ալիևը միանշանակ քողազրկեց, թե ինչու է մշտապես տարբեր առիթներով բարձրաձայնում Քոչարյանի ճակատագրի վերաբերյալ իր մտագոհությունները: Մարդը ժամանակին մեծ ծառայություն է մատուցել ադրբեջանական դիվանագիտությանը, և հիմա Ադրբեջանը պարզապես վարձահատույց է լինում նրան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6716 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ