Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին հայտարարել է, թե մտադիր չէ միջամտել ՀՀ ներքաղաքական վիճակին, բայց «ջախջախված բանակը ոչ թե Փաշինյանի բանակն է, այլ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ստեղծածը, քանի որ Փաշինյանը բանակ կառուցելու ժամանակ չի ունեցել»։
«ՉԻ». Օրերս էինք գրել, որ Ալիևը նույնպես ներգրավված է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացում: Տպավորություն է, որ ընդդիմությունն ու Ալիևը «պասերով» են գործում՝ փոխհամաձայնեցված:
Ալիևի հռետորաբանությունն ապշեցուցիչ է. վերջին օրերին զբաղված է բացառապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փառաբանմամբ: Հա, բանակը այս երկուսն են ստեղծել: Չեն եղել Հայաստանի առաջին իշխանություններ, չեն եղել խորհրդահայ գեներալներ, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եկան Հայաստան և հայկական ինքնուրույն բանակի ձևավորմանը մասնակցեցին: Եղել են միայն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ու այդ ապիկար Նիկոլը վարի տվեց այս երկուսի ստեղծած բանակը:
Այս տեմպերով որ շարունակվի, շուտով Ալիևը կհայտարարի, որ ահավոր վախենում է Քոչարյան-Սարգսյան զույգից և պատրաստ է մի երկու շրջան վերադարձնել, միայն թե նրանք իշխանության չգան: Մի ծիծաղեք, մեկ էլ տեսար ու ասաց:
Հ.Գ. Բայց Ալիևը, այնուամենայնիվ, մի բան ճիշտ է ասում. նա հաղթել է Քոչարյանի ու Սարգսյանի պահած բանակին: Տեր-Պետրոսյանի ստեղծած ու պահած բանակը հաղթել է Ադրբեջանին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: