...

Ստիպված բամբասանքներ տարածելով է զբաղված

Ստիպված բամբասանքներ տարածելով է զբաղված

Պատերազմի հաջորդ օրվանից Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Արցախ: Եվ դա շատերի մոտ բնական անհանգստություն առաջացրեց՝ հաշվի առնելով նրա նկրտումները, ամբիցիաները և խառը իրավիճակներում խառնակչություններ անելու հետագիծը:

Նա նաև հույսեր ուներ այնտեղ պիառվելու, թե անկախ ամեն ինչից ինքն իսկապես Արցախին նվիրված գործիչ է: Բայց իրավիճակն այնքան խառն էր, որ պիառվելու դաշտը խիստ սահմանափակ էր, և միակ բանը, որ կարողացան անել՝ հյուրանոցում նստած նկար հրապարակելն էր:

Քոչարյանը Արցախում հայտնվեց վակուումի մեջ, քանի որ չգտավ մարդկանց, որոնք մասնակից կդառնային իր պիառ ներկայացումներին: Քոչարյանի համար նաև սառը ցնցուղ դարձավ նախագահ Արայիկ Հարությունյանի պրոֆեսիոնալ և իսկական առաջնորդին հարիր գործողությունները: Նա հույս ուներ, որ Արցախի ղեկավարությունը կընկրկի աննախադեպ հարձակման մասշտաբներից, և ինքը կօգտվի առիթից: Այդ ամենին հակառակ, Արցախի իշխանություններն ամեն ինչ շատ ճիշտ կազմակերպեցին և Քոչարյանին ուրիշ ոչինչ չմնաց, քան նստել հյուրանոցում ու սեփական անձի մասին հեքիաթներ պատմել:

Եվ այդ հեքիաթները Երևանում որոշակի շրջանակներ սկսեցին տարածել: Թե իբր չգիտեք՝ Արցախի ղեկավարությունը հիմա իրականացնում է Քոչարյանը, ինքն է հրամաններ տալիս և որոշումներ արձակում: Իհարկե, երբ մի փոքր խորանում էիր, թե ովքեր են նման լուրեր տարածողները, շատ արագ հասնում էիր մարդկանց անունների, որոնք սերտորեն կապված են Քոչարյանի բիզնեսների հետ:

Եթե ինքն էր իրականացնում Արցախի ղեկավարությունը, ապա որևէ իմաստ չկար ժամանակավորապես պետականացնելու Ղ Տելեկոմը: Խնդիրները կլուծվեին մեկ հեռախոսազանգով: Փակագծերն ավելին չբացենք:
Այս կոնտեքստում պետք է դիտարկել նաև Արայիկ Հարությունյանի այսօրվա գրառման հետյալ տողերը. «Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո»: Մեսիջը հասկանալի է՝ մի հավատացեք բամբասանքներ տարածողներին:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ