...

Կունենանք երկու վարչապետ

Կունենանք երկու վարչապետ

«Չեմ բացառում, որ կարող եմ պաշտպանել իրենց թեկնածուին, եթե իրենք էլ սկզբունքորեն չբացառեն, որ կարող են պաշտպանել մերը». Էդմոն Մարուքյան:

«ՉԻ». Ինչ խոսք, սա մի քայլ առաջ է երրորդ ճանապարհ ընտրելու սովորությունից: Սա կարող է դառնալ չորրորդ կամ անգամ հինգերորդ ճանապարհ:

Մի փոքր հուշեք, թե ինչպես կարող են պաշտպանել և՛ Վազգեն Մանուկյանի, և՛ Էդմոն Մարուքյանի թեկնածությունները միաժամանակ: Օրինակ՝ կարող են արձանագրել, որ զույգ օրերին վարչապետ կլինի Մանուկյանը, իսկ կենտ օրերին՝ Մարուքյանը: Կամ այն ամիսներին, որոնք 30 օր ունեն, վարչապետ կլինի Մարուքյանը, իսկ 31 օրերի դեպքում՝ Մանուկյանը:

Քանի որ Մարուքյանը լավ է տիրապետում անգլերենին, արևմուտքի ներկայացուցիչների հետ հանդիպումներին Հայաստանը կներկայացնի հենց ինքը, Ռուսաստանի դեպքում՝ Մանուկյանը:

Ամսվա առաջին կեսը կլինենք համաշխարհային անասուն ազգ, իսկ մյուսը կեսը՝ պարզապես լուսավոր:

Կլասիկ քաղաքական գործիչները մյուս դիլետանտներից տարբերվում են հենց սրանով՝ կարող են գտնել այնպիսի լուծումներ, որոնք բոլորին բավարարեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1085 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ