...

Կրկին «մեծ սխալ»

Կրկին «մեծ սխալ»

Մոսկվայում «մեծ սխալ» են որակել Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Դա մեծ սխալ է: Եթե Ռուսաստանն առաջնորդվեր «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղավորությունն ընդունելու և ներողությունների վերաբերյալ»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում:

«ՉԻ». Որքան էլ դժվար լինի, պետք է համաձայնվել ադրբեջանցի երգչի հետ: Այո, պատերազմում, ինչպես պատերազմում: Մնում է՝ ռուսական կողմն էլ գործի այդ տրամաբանության շրջանակներում:

Եթե Սյունիքում ռուսական ուղեկալի դեմ արձակված կրակը արժանի պատասխան ստանար, դժվար թե Ադրբեջանը կրկին փորձեր: Բայց չեղավ անգամ նոտա, և Ադրբեջանը հասկացավ, որ կարող է նաև ուղղաթիռ խփել: Ռուսական կողմը դեռ պետք է շնորհակալ լինի, որ ինքնաթիռ չեն խփել: Օրինակ՝ թուրքերը խփեցին և ոչինչ, առանձնապես բան չպատահեց: Իմիջիայլոց, այն ժամանակ արարքը նույնպես գնահատվեց իբրև «մեծ սխալ»:

Իսկ այս դրվագը շատ կարևոր է խաղաղապահների առումով: Ռուսներն արդեն Արցախում են, Ալիևի համաձայնությունը ստանալու կարիք չկա: Եվ այս միջադեպը պետք է արժանանա շատ լուրջ հետաքննության, որպեսզի թուրքերի մոտ գայթակղություն չառաջանա սադրանք կազմակերպել խաղաղապահների հանդեպ՝ այն բարդելով հայերի վրա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1027 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ