...

Կխնդրենք ներողություն, բայց հուշեք, թե ինչի համար

Կխնդրենք ներողություն, բայց հուշեք, թե ինչի համար

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Մեր դուխը մեզ չի ներում Ռուսաստանից ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ էլ օգնություն հայցել։ Չէ՞ որ Հայաստանին անվերապահորեն օգնելը՝ դա Ռուսաստանի պատմական առաքելությունն է և աշխարհաքաղաքական շահ։ Ուստի իրենք պիտի խնդրեն, որ մենք իրենց թույլ տանք մեզ օգնեն։ Զարմանալի է, որ մինչ հիմա նման խնդրանքով չեն դիմել»։

«ՉԻ». Հարց չկա, պարոն Զոլյան, էլի ներողություն խնդրենք, տեղներս նեղ է, ինչ արած: Թշնամուն զինել են և բաց թողել վրաներս: Պարզապես մի փոքրիկ նյուանս կա. քանի որ հորդորում եք ներողություն խնդրել, պետք է հուշեք նաև, թե ինչի համար, կոնկրետ որ գործողության կամ անգործության համար: Գուցե միայն ներողություն խնդրելը բավարար չլինի, կայսրությունը չբավարարվի միայն այդ բառով, իսկ փաստորեն գործողները դուխ չունեն հարցնելու, թե կոնկրետ որ արարքների համար է պետք ներողություն խնդրել:

Ասել եք Ա-ն, գուցե ասեք նաև Բ-ն և ուղեցո՞ւյց տաք, թե ինչ բառերով և որ արարքների համար է պետք ներողություն խնդրել:

Շատ հնարավոր է՝ պետք է ներողություն խնդրել արտաքին քաղաքական վեկտորը չփոխելու, ԵԱՏՄ և ՀԱՊԿ ինտեգրացիոն գործընթացներին լիարժեք մասնակցելու, Սիրիա զորախումբ ուղարկելու, մշտապես ՄԱԿ-ում նմանապես քվեարկելու և այլնի համար:

Մի խոսքով, խոսեք, ասեք՝ ինչի համար ներողություն խնդրենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   959 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ