Լավ, բա էն Երվանդ Զախարյանին ինչո՞ւ էիր ...յոթ ասում
«Ռոբերտ Քոչարյանը մեծ փորձ ունի, իր նախագահ լինելու տարիներին տնտեսական աճ է նկատվել»,- երեկ Հանրապետության հրապարակում հայտարարել է դերասան Հրանտ Թոխատյանը:
«ՉԻ». Հազար ափսոս, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը սոցիալական ցանցերում չկա: Լիներ, կհարցներ. «Ա՛յ Հրանտ ջան, բա որ կարողանում ես Քոչարյանին գովել տնտեսական աճի համար, ինչո՞ւ էիր ինձ ...յոթ անվանում: Մի՛ մոռացիր, որ իմ օրոք էլ կառուցվել է Հյուսիսային պողոտան. ի՞նչ պակաս տնտեսական աճի ցուցիչ է»:
Ընդհանրապես մեծ փորձ ունենալը դեռ չի վկայում, որ դա դրական իմաստով փորձ է: Չիկատիլոն կամ Բրեյվիքը սպանությունների մեծ փորձ ունեն, բայց ոչ մեկի մտքով չի անցել նրանց դատախազ նշանակել:
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա վաստակավոր դերասանը ճիշտ կանի մի երկու նյութ կարդա, օրինակ, հիմա ընդդիմության սիրելի դարձած Բագրատյանից, որտեղ նա մանրամասն բացատրում է Քոչարյանի տնտեսական աճի փուչիկի էությունը: Փուչիկ, որ տրաքեց Սերժ Սարգսյանի գլխին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: