«Ինչպես գեներալները չեն սպանում գեներալներին և հեռավոր ուղերթի վարորդները ողջունում են միմյանց, մեռնող ծիածանի տակով այդպես շշնջա քո տոհմի այդ երեխային՝ թող սուրբ լինի քո սրտի դողը և ընդունելի լինի մատաղի գառան քո վիզը: Եվ իմացած եղիր, որ ամենահզորը քո աստվածությունն է, որովհետև խոստովանանքի բառը հնչում է միայն քո աստվածության տաճարներում, «ՄԵԾԱՄՈՐ»
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-րդ տարեդարձը:
Օրվա առթիվ Հանրապետության տարբեր վայրերում տեղի կունենան հիշատակի և մեծարման միջոցառումներ:
Մասնավորապես, ժամը 12-ին Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցում տեղի կունենա միջոցառում, որից հետո մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի Հրանտ Մաթևոսյանի հուշարձանին: