...

Լրտեսներ Արմավիրի մարզպետարանում

Լրտեսներ Արմավիրի մարզպետարանում

Մեր տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը իր ընդունարանի աշխատակցուհուն կարգադրել է մարզպետարանի աշխատակիցներից կարծիքներ հարցնել իր մասին, ձայնագրել և ներկայացնել իրեն: Աշխատակցուհին հրաժարվել է՝ ասելով, որ իր աշխատանքային ընկերների հանդեպ նման գործողություն չի կատարի: Փոխմարզպետը, լսելով մերժումը, աշխատակցուհուն հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել, բայց նա հրաժարվել է կատարել պետի հրահանգը: 

Նույն ժամանակահատվածում իր մասին կարծիքներ հավաքելու և ձայնագրելու առաջարկով ընդունարանի իր աշխատակցուհուն է դիմել նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, բայց այս առաջարկը ևս մերժվել է: Մաթևոսյանը, թերևս հետևելով իր տեղակալի օրինակին, առաջարկը չընդունած աշխատակցուհուն կարգադրել է ազատման դիմում գրել: 

Մեզ հասած տեղեկություններով՝ վերոնշյալ պաշտոնյաների օգնականները քույրեր են և հաջորդ օրը նրանց մայրը ահավոր աղմուկ է բարձրացրել մարզպետարանում: Աշխատակիցները ականատես են եղել, թե ինչպես է զայրացած կինը ընդունարանում բղավում՝ պատասխան պահանջելով մարզպետից ու փոխմարզպետից: Ինչպես տեղեկացանք, մարզպետը իր աշխատասենյակ է հրավիրել աղջիկների մորը և խնդրել աղմուկ չբարձրացնել՝ խոստանալով հարթել ամեն ինչ և աշխատանքից ազատման կարգադրությունը չեղյալ համարել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6719 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ