...

Քոչարյանն ու Սերժը չէին ֆայմում

Քոչարյանն ու Սերժը չէին ֆայմում

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններն, ինչպես հայտնի է, ավարտվել էին իշխանությունների համար անցանկալի արդյունքներով՝ հաղթել էր գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ դա այնքան էր զայրացրել Նիկոլ Փաշինյանին, որ անգամ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ԿԳՄՍ նախարարն էին պաշտոնանկ արվել։ Եվ ահա պարզվում է, որ «այդ մոտիվներով» միանգամից երեք քրեական գործեր են հարուցվել։ Մեկը ընտրությունների ընթացքում «խուլիգանության», մյուսը՝ ինչ-որ փաստաթղթեր կեղծելու, երրորդը՝ վերընտրված ռեկտորի պաշտոնավարման տարիներին ցուցաբերված «առերևույթ չարաշահումների» հոդվածներով։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հիմա երևի նյարդայնությունից եղունգներն են կրծում։ Քսան տարի շարունակ ինչ միջոցների ասես՝ դիմում էին, հսկայական գումարներ էին ծախսում, ընտրություններ-բան էին կեղծում, աշխարհով մեկ խայտառակ էին լինում, մինչդեռ դրա կարիքը չկար։ Պետք էր ընդամենը թույլ տալ, որ ընտրություններն իրենց հունով ընթանան, իսկ անցանկալի արդյունքների դեպքում՝ պարզապես քրեական գործեր հարուցել առանց իրենց «դաբրոյի» հաղթած թեկնածուի նկատմամբ ու մեկուսացնել նրան։ Այդպիսով և՛ «ընտրություններին չմիջամտողի» իմիջ կվաստակեին, և՛ «կոռուպցիայի դեմ» պայքարողի» (ո՞ւմ նկատմամբ ուզենաս գործ հարուցել, որ պատճառ չգտնվի)։ Այնպես որ՝ Քոչարյանն ու Սերժը նոր առիթ ունեն ասելու «Նիկոլը ճիշտ է, մենք սխալ էինք անում»։
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ