...

Մարտի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Զանազան պատահականություններից ու չնախատեսված իրադարձություններից կախվածությունը կմեծանա: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 9-13-ին ինտուիցիան կօգնի որոշ խնդիրներ լուծել: Հաջողակ կլինեք: Պայմաններն էլ հաջող կդասավորվեն: Աջակցություն կստանաք կարևոր անձանցից:

14-15-ին՝ լավատեսություն: Կկարողանաք ելք գտնել բարդ իրավիճակներից: Նորություններ կստանաք արտերկրում գտնվող հարազատներից:

Ցուլ

Նորի, հեռանկարայինի հանդեպ ուշադրության շրջան է: Սպասվում է մասնակցություն կոլեկտիվ գործերին: Գործնական կապեր՝ ընկերների հետ: 9-13-ին՝ կազմակերպությունների հետ կապված գործերի հաջող վարում: Գործնական առաջարկներ կստանաք: Նոր հեռանկարներ կբացվեն: Կաջակցեն կարևոր անձինք:

14-15-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին կամ ընտանիքի բյուջեին:

Երկվորյակ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Կձգտեք առաջ մղել մասնագիտական գործերն ու բարելավել հասարակական դիրքը: 9-13-ը բարենպաստ օրեր են մասնագիտական ձեռքբերումների, շահեկան փոփոխությունների ու բիզնեսի համար: Որոշ խնդիրներ կլուծվեն: Կկարողանաք ելք գտնել բարդ իրավիճակներից:

14-15-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք շրջապատողների տրամադրության հանդեպ:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 9-13-ը հաջող օրեր են գործնական հարաբերություններ հաստատելու համար: Հաջող պատահարը, հաջող շրջապատն ու պարզապես հաջողակ լինելը կօգնեն ընդլայնել հնարավորությունները: Ազդեցիկ գործընկերներ ձեռք կբերեք:

14-15-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին՝ կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:

Առյուծ

Ուշադրություն ու ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու պայքարել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող պայմանների դեմ: 9-13-ին՝ լավ փոփոխություններ աշխատանքի մեջ, հաջողակ կլինեք պրակտիկ գործերում, շահավետ առաջարկներ կստանաք: Կբարելավվի առողջությունը:

14-15-ին ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Հատուկ ուշադրություն կդարձնեք երեխաներին:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա ամուսիններից ու գործընկերներից: 9-13-ը հաջող օրեր են հարաբերություններ հաստատելու, շահավետ համաձայնությունների համար: Առաջատար դառնալու, ճանաչման հասնելու հնարավորություն կլինի: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

14-15-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում:

Կշեռք

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ: 9-13-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ, տանը լավ հանդիպումներ կունենաք: Լուրեր կստանաք արտերկրում գտնվող հարազատներից: Կբարելավեք առողջությունը:

14-15-ին կշփվեք բարեկամների հետ: Սպասվում են կարճատև ուղևորություններ՝ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: 9-13-ին՝ հանդիպումներ ազդեցիկ անձանց հետ, գովասանքի խոսքեր կլսեք, սպասվում են շահավետ ուղևորություններ: Կուրախացնեն սիրելիները, լավ նորություններ կստանաք նրանցից: Լավ լուրեր են սպասվում:

14-15-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Հետաքրքրություն կցուցաբերեք առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-13-ին՝ հաջողակ կլինեք անձնական գործերում, հեղինակությունը կաճի, գիտելիքներ ու կրթություն կստանաք: Կարևոր նորություններ են սպասվում: Հաջողություններ ֆինանսական գործերում, կարևոր ձեռքբերումներ: 

14-15-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Այծեղջյուր

Շփվող ու հետաքրքրասեր կլինեք: Շատ ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր են սպասվում: 9-13-ին՝ հաջողություն ու նոր հնարավորություններ հանդիպումների, բանակցությունների ժամանակ: Կկարողանաք ազդել ուրիշների կարծիքի վրա ու հասնել ձեր նպատակներին: Կարևոր նորություններ կստանաք:

14-15-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ցանկություն կունենաք: Զգայուն ու զգացմունքային կդառնաք:

Ջրհոս

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականություն, շահի փնտրտուք ամեն ինչում: 9-13-ին իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ հաջողակ կլինեք ֆինանսական գործերում: Կլուծեք պարտքերի հետ կապված խնդիրները:

14-15-ին ազատության մեծ պահանջ կունենաք, անհանդուրժող կլինեք ճնշումների հանդեպ: Կփորձեք հեռու մնալ տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 9-13-ին լավ առաջարկներ ու հեռանկարներ են սպասվում: Աջակցություն կստանաք կազմակերպություններից կամ ազդեցիկ ընկերներից:

14-15-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Ցանկությունները կյանքի կոչելու ձգտում կունենաք: Բարձր նպատակասլացություն:

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4137 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ