...

Մեծ փիլիսոփաների աչքերով է պետք նայել պարտությանը

Մեծ փիլիսոփաների աչքերով է պետք նայել պարտությանը

Երեկ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա ֆուտբոլային խաղի հաշիվը խորը դեպրեսիայի մեջ է գցել հայ հանրությանը:

Մինչդեռ էմոցիաները պետք է մի կողմ դնել ու փորձել մխիթարվել ժամանակակից փիլիսոփաների առաջ քաշած տեսությունների միջոցով:

Օրինակ՝ մեծ փիլիսոփաներից մեկը մի քանի ամիս առաջ հայտարարեց՝ բարձրանալու համար պետք է ընկնել: Հիմա ընկել են, որ Գերմանիայի հետ խաղին բարձրանան:

Թեպետ նույն փիլիսոփան այդ դեպքի համար էլ ունի խոսք՝ ես հպարտանում եմ այս պարտությունով:

Եվ որպեսզի հիշյալ փիլիսոփայի միտքը շատ տեղին լինի Գերմանիայի հետ խաղից հետո, առաջարկում ենք լուծում՝ չներկայանալ խաղին, թող տեխնիկական պարտություն գրանցեն: Դրանից հետո ՀՖՖ նախագահը իր երբեմնի խմբագրի օրինակով կկարողանա հայտարարել՝ 0:3 հաշվով պարտությունը աշխարհի ամենահզոր թիմերից մեկին միայն պատիվ է բերում մեզ: Բացի դրանից հնարավոր կլինի ևս մեկ պնդում անել. աննախադեպ արդյունք ենք գրանցել, աշխարհում առաջին անգամ հավաքականների մակարդակով չենք ներկայացել հանդիպմանը: Կարող է նաև ավելացնել՝ մեղավո՞ր եմ արդյոք ես, իհարկե, բայց միակ պատասխանատուն չեմ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   958 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ