...

Մեղսունակության հետ խնդիրներ ունեցողներին պահեք խոհանոցներում

Մեղսունակության հետ խնդիրներ ունեցողներին պահեք խոհանոցներում

«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր 2018-ին կողմ են քվեարկել այս իշխանությանը, պետք է ցմահ զրկվեն ընտրության իրավունքից»:

Պնդման հեղինակը Վազգեն Մանուկյանի մերձավոր դաշնակից, Հանրային խորհրդում նրա տեղակալ, կառավարման փորձագետ ներկայացող Հարություն Մեսրոբյանն է:

«ՉԻ». Քոչարյանին մոտ մամուլը գրում է, որ Քոչարյանը իշխանության գալու դեպքում Վազգեն Մանուկյանին խոստացել է նախագահի պաշտոնը: Նման զարգացման դեպքում ինչ պաշտոն կստանա սույն պերսոնաժը, դժվար չէ գուշակել:

Թերևս ԿԸՀ-ն ու դատաբժշկական կենտրոնը կմիացնեն, ու Մեսրոբյանը ՀՀ քաղաքացիների գանգերի տրամագիծը ուսումնասիրելու միջոցով կորոշի, թե ով ընտրելու իրավունք ունի:

Կառավարման փորձագետ ներկայացողը գոնե հասկանո՞ւմ է, թե ինչ է նշանակում 800 հազար մարդու զրկել ընտրական իրավունքից: Ակնհայտ է, որ չի հասկանում: Բայց գոնե պատվիրատուները հասկանան, որ այս օրերին պետք չէ հարթակ տալ մեղսունակության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող անձանց:

Պարտադիր չէ, որ այն, ինչ իրենք քննարկում են իրենց շտաբներում ու խոհանոցներում, հանրայնացվի և տիրաժավորվի: Հակառակ պարագայում կարող են ևս մեկ անգամ ստանալ 800 հազարի՝ իրենց դեմ ուղղված քվեի ուժը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   891 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ