...

«Վերնատան» սնունդն ավելի լավն է

«Վերնատան» սնունդն ավելի լավն է

- Պարոն Մեսրոբյան, Դուք դիմում գրեցիք Ստյոպա Սաֆարյանի հետ չաշխատելու համա՞ր։

- Ինչ կապ ունի Ստյոպա Սաֆարյանը։ Ես այն կարծիքին եմ, որ նման կարգի կառույցի նկատմամբ պետության կողմից այլ մոտեցում պետք է լինի, իսկ Դուք անձնավորում եք։ Անձերն ի՞նչ կապ ունեն։ Ի՞նչ կապ ունեն անձերը, եթե մինչև հիմա Հանրային խորհուրդը չունի անգամ տարածք։ Ա'յ նման հարցերն են, որ բացահայտում են պետության իրական վերաբերմունքը: Դուք լրատվամիջոց եք, դե պատկերացրեք, որ դուք չունեք տարածք։ Ի՞նչ եք անելու։

Սա հատված էր Հարություն Մեսրոբյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Եվ այս մարդը եղել է Վազգեն Մանուկյանի տեղակալը Հանրային խորհրդում: 10 տարուց ավել աշխատել է, մի օր կես ձայն չի հանել պետական վերաբերմունքի մասին և հանկարծ՝ Ստյոպա Սաֆարյանի նշանակումից 3 օր հետո, հայտարարում է, որ պետության վերաբերմունքն անընդունելի է, և ինքը հեռանում է:

Սերժ Սարգսյանը ամեն ինչ չէ, որ սխալ է արել: Օրինակ, սխալվել է և հաճախորդներից մեկի համար ստեղծել է մի ամբողջ կառույց, բայց հետո հասկացել է, որ անիմաստ կառույց է և շենք չի տրամադրել:

10 տարի Մեսրոբյանը Վազգեն Մանուկյանի հետ մատը մատին չեն խփել, ունեցել են զրո ՕԳԳ և դեռ ինքն է դժգոհում: Պետության վերաբերմունքի վերաբերյալ դատողություններ անելուց առաջ ճիշտ կլիներ՝ մի քանի րոպե մտածեր, թե ինքն ի՞նչ է արել պետության համար՝ 10 տարի պետական պաշտոն զբաղեցնելով:

Իսկ ընդհանրապես Մեսրոբյանը ճիշտ էլ անում է, որ հեռանում է Հանրային խորհրդից: «Վերնատանը» հաստատ ավելի լավ կկերակրեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1334 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ