...

Ահաբեկչության քաղաքական ապաստանը

Ահաբեկչության քաղաքական ապաստանը

Հանրային խորհրդի նախագահի նախկին տեղակալ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը «Անկախ» լրատվականի հետ զրույցում արտահայտել է հետևյալ միտքը. «Ես առաջարկում եմ ընտրությունների ջատագովներին, իրենց հարազատների հետ միասին, ստորագրել հրապարակային պարտավորագիր անձնական պատասխանատվության տեսակի և չափի մասին: Եվ եթե ընտրությունները հանգեցնեն արյունահեղության, ապա նրանք ենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն ստորագրած պարտավորագրի: Թե չէ մեզանում խոսքի արժեք արդեն գոյություն չունի և, համապատասխանաբար, գոյություն չունի պատասխանատվություն մեր պետության նկատմամբ: Հավաստիացնում եմ, որ նման պայմանի առկայության դեպքում շատ շատերի մոտ նման եռանդը զրոյացվելու է»:

«ՉԻ». Որպեսզի հասկանաք, թե ինչպես և ինչու է կառավարման փորձագետի գլխում նման մտահղացում ծնվել, ընդամենը պետք է իմանալ, որ Մեսրոբյանը Վազգեն Մանուկյանի մերձավոր անձանցից է: Եղել է նրա տեղակալը, և երկուսով ղեկավարել են Հանրային խորհուրդը:

Հայաստանում չկա քաղաքացիական պատերազմ, Հայաստանը ունի Սահմանադրություն և օրենքներ: Հայաստանը ունի իրավապահ և ուժային կառույցներ, ի՞նչն է խանգարում նորմալ ընտրություններ անցկացնելուն:

Երևի Մեսրոբյանը տեղյակ է, որ արտահերթ ընտրությունների դեպքում իր պատրոնը գնալու է հերթական արկածախնդրությանը և փորձում է ի սկզբանե մեղքը բարդել հասարակության վրա:

Այս հայտարարությունը և ընդհանրապես ընդդիմադիրների նմանատիպ թեզերը քաղաքական ահաբեկչության խոստովանություն են: Մի՛ արեք ընտրություններ, իշխանությունը միանգամից տվեք մեզ, հակառակ դեպքում արյուն կթափենք, իսկ արյունահեղության պատասխանատուներ կնշանակենք իշխանություններին և հասարակության այն հատվածին, որը դեմ է հեղաշրջմանը: Եթե առաջնորդվենք Վազգեն Մանուկյանի բառամթերքով, ապա սա քաղաքական բոմժի հայտարարություն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1359 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ