«- Բայց այդ անհատն է, չէ՞, ստորագրել փաստաթուղթը։
- Կապ չունի, Պուտինն էլ է ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է հրաժարակա՞նը պահանջենք»։
Սա հատված էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:
«ՉԻ». Զուտ տեղեկանքի համար՝ պարոն Իգիթյանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ է:
Հետո էլ զարմանում ենք, թե ինչպես են ձախողել դիվանագիտությունը. մարդիկ տարրական սարկազմին չեն տիրապետում:
Իգիթյանը մինչև հիմա չի հասկացել, որ ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է վատը, այլ այն վատն է միայն մեզ համար: Իսկ մյուս երկու կողմերի համար շատ էլ լավ փաստաթուղթ է:
Այդ նույն փաստաթուղթը, որի ստորագրման համար պահանջում են Փաշինյանի հրաժարականը, մեկ այլ ստորագրողի համար (Ալիևի) տասնյակ տարիների կառավարում է ապահովում:
Այնպես որ, հանկարծ չսկսեք քայլել Հայաստանի փողոցներով և վանկարկել՝ մերժի՛ր Պուտինին կամ Էրդողանի Իլհամին: Ուրիշի դեպքում զգուշացումն ավելորդ կլիներ, բայց ձեր դեպքում արժե ապահովագրվել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: