Հովհաննես Իգիթյան. Կենդանակերպի նշանը՝ Անգիթիկ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հակահարձակողական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Դոնալդ Թրամպը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում պարտվեց, որովհետև չկարողացավ լուծել Ղարաբաղի հարցը:
Երեքշաբթի օրը կպնդեք, որ Նիկոլ Փաշինյանը երկրում 55 տոկոսով կայունացնող գործոն է և միայն 45 տոկոսով՝ ապակայունացնող, հետևաբար՝ հրաժարականի հիմքեր չկան:
Չորեքշաբթի օրը պատերազմում պարտության համար կպահանջեք Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ որպես գլխավոր պատասխանատու:
Հինգշաբթի օրը հանդիպում Վլադիմիր Սոլովյովի հետ. կքննարկվեն Ազգային Ժողովի և Россия-1-ի միջև հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարները:
Ուրբաթ օրը հպարտությամբ կնշեք, որ վերջին մեկ ամսում կտրուկ աճել է Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանի ֆեյք-խմբերում:
Շաբաթ և կիրակի օրերին մտածեք, թե Չինաստանի ու Մոնղոլիայի մեղքը որն էր, որ սաղ թարսվեց: Եվ հիշեք, աստղերն այս ամենի հետ ոչ մի կապ չունեն:
«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: