Վազգեն Մանուկյան. Կենդանակերպի նշանը` Շաքարաքլոր
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է քայքայիչ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը 17 ուժերը ձեզանից կհեռանան Քոչարյանի մոտ. կհայտարարեք, որ չեք հանդուրժելու բոմժի կարգավիճակը:
Երեքշաբթի օրը անվանափոխություն կանեք. «Վերնատունը» կսարքեք «Ներքնատուն»:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք նոր շարժում սկսելու մասին. «Ընդդիմության փրկության կոմիտե»:
Հինգշաբթի օրը Իշխան Սաղաթելյանը ձեզ փողոցում կտեսնի, բայց չտեսնելու կտա ու կփոխի ճամփան. տրամադրության անկում, ընկճախտ:
Ուրբաթ օրը Քոչարյանը ձեզ կնվիրի «Հարթակից թռչելու ժամանակը» գիտահանրամատչելի դասագիրքը:
Շաբաթ և կիրակի օրերին զբաղվեք ձեզ փրկելով: Աստղերը ձեր դեպքում անելիք չունեն:
«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Պիտակներ