Վազգեն Մանուկյան. Կենդանակերպի նշանը՝ Հինոզավր
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ռոմանտիկ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը փակ-գաղտնի այց Մոսկվա. ձեր արցունքներին կհավատան:
Երեքշաբթի ընդդիմությունը կհայտարարի, որ ճգնաժամը պետք է լուծվի 17+1 բանաձևով:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և կբացականչեք. «Եվ այդ մեկ մարդը ե՛ս եմ, և այդ մեկ մարդը ե՛ս եմ, և այդ մեկ մարդը ե՛ս եմ...»:
Հինգշաբթի օրը շնորհակալություն կհայտնեք Ռուսաստանին և կդատապարտեք ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությունը Մերձավոր Արևելքում:
Ուրբաթ օրը վերջին զորավարժությունները կանցկացնեք գրոհը սկսելուց առաջ. կջարդեք «Երևան Սիթիի» ճաղերը և «Ալեքս Տեքստիլի» դռները:
Շաբաթ և կիրակի օրերին կհրապարակեք «Գնացքից բռնվելու ժամանակը» մանիֆեստը: Եվ հիշեք. աստղերը աստղային հիվանդությամբ չեն տառապում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: