Անուշ Բեղլոյան. Կենդանակերպի նշանը` դժգույն պոգանկա
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի շրջանաձև իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ տաշին և տուշին հայ-ադրբեջանական բարեկամության սկիզբն է դառնալու:
Երեքշաբթի օրը կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի՝ «30 տարվա մենություն» գրքի շնորհանդեսին:
Չորեքշաբթի կպնդեք, որ պատերազմում նաղդ հաղթող էիք, եթե թուրքերը Վիեննայի մատույցներում պարտություն չկրեին:
Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ նախկին իշխանությունները ոչ մի բան չեն արել, ու հետևաբար նրանց 30 տարվա բոլոր պարգևավճարները դուք պետք է ստանաք:
Ուրբաթ օրը հանդես կգաք օրենսդրական նախաձեռնությամբ, որ անանուն պատգամավորները պարտավոր են խոսել տարին մեկ անգամ՝ դոլարի օրվա կուրսին համապատասխան:
Շաբաթ և կիրակի օրերին կզբաղվեք բանակ, տնտեսություն, արդյունաբերություն և բարեկամության միջանցքներ հիմնադրելով:
«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: