Աղվան Վարդանյան. Կենդանակերպի նշանը` Մուկինտոշ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հզոր բացահայտումներով:
Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո առաջացած մեջքի ցավերը վերջապես կանցնեն:
Երեքշաբթի օրը 169.Today պարբերականը կգրի, որ ձեր ընտանեկան լրատվամիջոցի ղեկավարն ու նրա մայրը հայտնի նիկոլականներ են. վախտին աշխատել են Նիկոլ Փաշինյանի թերթում և շնորհավորել նրա Նոր Տարին. տրամադրության անկում, դեպրեսիա:
Չորեքշաբթի օրը հայտարարություն կտաք, որ կյանքի նոր լրատվամիջոց եք փնտրում՝ առանց վնասակար սովորույթների և անցյալի՝ ռոմանտիկ գործողությունների համար:
Հինգշաբթի օրը ՀՅԴ-ի թիվ 3 շրջաբերականի համաձայն, «մարազիլնիկից» կհանեք ձեր սառեցված անդամությունը:
Ուրբաթ օրը հանդիպում՝ Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և մի շարք այլ գործարարների հետ. երեկոյան մեջքի սուր ցավեր, իշիաս, օստեոխոնդրոզ:
Շաբաթ և կիրակի օրերն անցկացրեք որևէ կուսակցական ընտանիքում: Բայց լսեք աստղերի խորհուրդը և մի շփոթեք ընտանեկան լրատվամիջոցը ընտանիքի հետ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021