Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահին, որում ներկայացնելով Արցախ-Ռուսաստան հարաբերություներին առնչվող պատմական իրողությունները, նշել է. «Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»:
«ՉԻ». Մենք նկատեցինք, որ ֆեյսբուքահայության մի մասն անմիջապես ցցերով դիմավորեց Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ այն համարելով զորիբալայանական քայլ, դավաճանություն և այլն:
Մեզ մնում է բոլորին հիշեցնել, որ այսօր Արցախի արցախահայության գոյության հարցն է օրակարգում: Արցախի Պաշտպանության բանակը և հայ կամավորները, զինվորները, բոլորը հերոսական պայքար են մղում թուրք-ադրբեջանական թշնամու դեմ, և դրա հետ մեկտեղ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ պետք է օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական-դիվանագիտական խողովակները:
Արցախի նախագահի այս ուղերձը Պուտինին նման քայլերից մեկն է: Ուղղակի սա չպետք է մոռանալ: