...

Մի ընկեք երազների գիրկը, ձերը պրովոկացիաներն են

Մի ընկեք երազների գիրկը, ձերը պրովոկացիաներն են

«Պետք չէ իջնել Նիկոլի մակարդակին, պետք չէ իր սադրանքներին ենթարկվել: Մեր նպատակը պետք է լինի այդ նշաձողը բարձրացնել այնքան, որտեղ նա ասելիք ու անելիք չունենա՝ վերը նշված պատճառներով: Քաղաքական միտքը պետք է բարձրացնել, ուշադրություն չդարձնելով Նիկոլի պրովոկացիաներին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«ՉԻ». Ինչպես հայտնի սկեչում է ասվում՝ «золотые слова», բայց ով է ասողը: Մեկը, որ հեղափոխությունից առաջ քարը քարին չէր թողնում ռոբասերժական ռեժիմից, բայց հեղափոխությունից երկու ամիս հետո դարձավ նրանց համախոհն ու երկրպագուն:

Դանիելյանն այն անձն է, որն Արցախում քաղաքական թրեյնինգներ է անցկացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար: Ճիշտ է՝ լրիվ ապարդյուն: Պարապում-պարապում են, բայց գալիս են Երևան՝ տապալվում:

Դանիելյանը պետք է չընկնի պատրանքների գիրկը և հասկանա իր աբիտուրենտների որակը: Որքան նա փորձի բարձրացնել նշաձողը ընդհուպ մինչև «մասանդրա», այնքան բարձրից են նրանք տապալվելու:

Պետք չէ ընկնել երազների գիրկը, ձեր միակ կռվանը պրովոկացիաներն են, ուստի՝ կենտրոնացեք միայն այդ առարկայի գործնական պարապմունքների վրա:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1386 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ