...

Քոչարյանի ավանտյուրիստները

Քոչարյանի ավանտյուրիստները

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.  

«Սակայն, այսօր մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում։

Ավանտյուրիստները սիրում են ռիսկային արկածներ, երբեմն անիմաստ փորձություններ։ Դա նրանց էությունն է, որից չեն կարողանում հրաժարվել։ Դա նրանց հոգեբանության անբաժան էությունն է։ Աֆյոռան, ավանտյուրան, ընդունված նորմերի և քրեական օրենսդրության խախտելու ձգտումն իրենց արյան մեջ է, առանց դրանց կյանքը կորցնում է իմաստը։ Աֆյոռաները նրանց համար ինքնահաստատման միջոց են։

Դա մարդու տեսակ է, շատ դեպքերում ներկաների ու մասնակիցների համար բավականին զվարճալի, սակայն որքանով է հետաքրքիր և զվարճալի, երբ ավանտյուրիստը, դառնալով երկրի ղեկավար, ինքնահաստատվում է երկրի ճակատագրի հաշվին»։

«ՉԻ». Քոչարյանի «մատյան գնդի» քաղաքագետները գնալով նորանոր հորիզոններ են նվաճում և երբ թվում է, թե արդեն հասել են շրիշակի մակարդակի, նրանք անում են նոր վերլուծություններ և ակնհայտ է դառնում՝ նրանք ավելի ներքև ընկնելու պոտենցիալ ունեն: 

Քոչարյանին ծառայողն ընդհանրապես պետք է իր բառապաշարից հանի արկածախնդիր եզրույթը, քանզի, ամեն անգամ այդ բառը հնչեցնելով, հանրությունն առաջնահերթ հիշում է հենց Քոչարյանին: Հիշում է, թե ինչպես եկավ Արցախից և իր առջև արկածախնդիր նպատակ դրեց՝ թալանել և հպատակեցնել հայ ժողովրդին: Եվ հիմա քաղում է արկածախնդրության արդյունքը: Պետք է լինել կործանված ավանտյուրիստ՝ կարծելու համար, թե ի վիճակի է այդ քանակության դժբախտություններ բերել մի ողջ ժողովրդի և պատասխանատվություն չկրել:

Ինչ վերաբերում է աշխարհին, աշխարհը տեսնում է՝ թե ինչ աֆյոռաներ է իրականացրել Քոչարյանը և դրանով են պայմանավորված ՄԻԵԴ վճիռները Քոչարյանի իշխանության տարիներին տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ:

Աշխարհը տեսնում է, թե ինչ ավանտյուրիստ է եղել Քոչարյանը և դրա համար որևէ քայլ չի անում ի նպաստ իրեն: Եվ միայն Պուտինն է ժամանակ առ ժամանակ բացիկներ ուղարկում նրան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5777 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ