...

Միքայել Մինասյանին նշանակել ԱԱԾ պետ

Միքայել Մինասյանին նշանակել ԱԱԾ պետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով Tert.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք իշխանությունները կարող են վստահեցնել, որ հակառակորդի հետ ստորագրված երրորդ փաստաթուղթ չկա, ասել է. «Երրորդ փաստաթղթի մասին տեղեկատվությանը ամենաշատը տիրապետում է ձեր սեփականատեր Միքայել Մինասյանը: Այն, ինչ մենք տիրապետում ենք, դուք կստանաք: Փեսան այնպիսի բաների է տիրապետում, որ մարդ զարմանում է, մեր երկրում գաղտնիության մասին օրենքը գործո՞ւմ է, թե՞ ոչ»:

«ՉԻ». Դե, եթե այդպես է, եկեք Միքայել Մինասյանին նշանակենք Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ կամ ԱԱԾ պետ: Մեկ է, նա ավելի շատ տեղեկատվության է տիրապետում, քան այս իշխանությունները:

Ավելին, բանը հասել է նրան, որ մենք ստիպված Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջ ենք մտնում, որպեսզի թարմ նորություններ իմանանք, թե մեր գլխին ինչ նոր փորձանք է եկել, գալիս և գալու: Մարդն ասում է՝ Սյունիքում այս ու այն տարածքները տալու են, երկու օր անց այդպես էլ լինում է: Ասում է՝ օտարերկրացիների համար վիզային ռեժիմ է մտցվելու Արցախ գնալու համար, այդպես էլ եղավ: Սրա ի՞նչն է պետական գաղտնիք, եթե մեր աչքի առաջ է այդ ամենը լինում: Իշխանությունները «ամաչում» են սրա մասին հանրությանը տեղեկացնել, նրանց գործը Միքայել Մինասյանն է անում:

Հիմա թե Միքայել Մինասյանը որտեղից է այդ ամենի մասին տեղեկանում, դա բացառապես իշխանությունների պրոբլեմն է: Կամ թող հենց սկզբից ասեն, թե ինչ օյին է գալու մեր գլխին, կամ էլ՝ եթե գաղտնի է, ուրեմն այնպես անեն, որ գաղտնի մնա: Որ իշխանությունների նույնիսկ փռշտոցի մասին են 5 րոպե անց բոլորն իմանում, ո՞վ է մեղավոր: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1107 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ