...

Էն լոռեցին էլ ընդեղ միամիտ-միամիտ բացահայտվեց

Էն լոռեցին էլ ընդեղ միամիտ-միամիտ բացահայտվեց

««Պատգամավորը չի կարծում նաև, որ այդ կոչը կարող էր կապ ունենալ ՀՀ երրորդ նախագահի` հանձնաժողովի հրավերն ընդունելու և ապրիլի 16-ի նիստին մասնակցելու համաձայնություն տալու հետ, քանի որ կարծիքներ են հնչում, որ նիստը կարող է անկանխատեսելի ընթացք ունենալ, և Առաջին նախագահի կոչն իր համախոհ Անդրանիկ Քոչարյանին հնարավոր տհաճ իրավիճակից զերծ պահելու միտում ունի»:

«Ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ անկանխատեսելի բան կա: Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի ներկայանալն ինչ-որ խնդիր է: Ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն այդ կանչով ներկայանալու է: Ես վստահ եմ եղել, որ, եթե հրավիրեն, նա կներկայանա: Հետևաբար՝ ինձ համար այդտեղ որևէ անակնկալ չկա»»:  

Սա հատված էր Էդմոն Մարուքյանի հետ 168.am կայքի հարցազրույցից:

«ՉԻ». Այս նյութը կարելի է վերնագրել նաև այսպես՝ անտեղյակ լրագրողի հարցազրույցը քաջատեղյակ պատգամավորի հետ: Ինչու անտեղյակ, որովհետև քաղաքականությամբ հետաքրքրվողները գիտեն՝ Անդրանիկ Քոչարյանը վաղուց Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհը չէ: Առվազն մի 8-9 տարի է: Այնպես որ՝ լրագրողը կարիք ունի թարմացնելու իր ինֆորմացիան:

Իսկ այն, որ պատգամավորը չափազանց քաջատեղյակ է, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Մինչ շատ հանրապետականներ տեղյակ չէին՝ Սերժ Սարգսյանը կներկայանա հանձնաժողով, թե ոչ, պարզվում է՝ Մարուքյանը կասկած չի ունեցել, որ կներկայանա:

Տեսնես որտեղի՞ց այդ համոզվածությունը, եթե անգամ Սարգսյանի կուսակիցները չեն ունեցել նման հարյուր տոկոսանոց ստույգ ինֆորմացիա: Ամեն դեպքում Մարուքյանը այլևս թող չփորձի համոզել, թե կապ չունի փեսա Միշիկի հետ, քանի որ միայն նա կարող էր լավ տեղեկացված լինել Սարգսյանի ծրագրերից, որոնց վերաբերյալ էլ կիսվել է ընտանիքի մտերիմ պատգամավորի հետ:  

Ուրիշ բան, որ միամիտ լոռեցին, փորձելով նսեմացնել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկները, ակամայից բացահայտեց իրեն: Մյուս անգամ փեսա Միշիկը ճիշտ կանի միայն հանձնարարականներ տա և երբևիցե չկիսվի ծրագրերով:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ