...

Ախ, այդպե՞ս

Ախ, այդպե՞ս

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, որ ընդդիմությունը դեռ շենքեր չի մտել, ինչպես 2018-ին գործող իշխանությունը, ասել է. «Ախ, մնում էր շենքեր մտնեին: 2018-ին իշխանությունը թող կարողանար իրեն պաշտպանել, ինչո՞ւ չկարողացավ: Իշխանությունը պետք է կարողանա իրեն և պետությունը պաշտպանել: Դրա համար կառույցներ կան»:

«ՉԻ». Այսինքն՝ Սերժ Սարգսյանը 2018-ին պետք է կրակեր շենքեր մտած մարդկանց վրա: Ճիշտը, օրինականը դա էր՝ ըստ Անդրանիկ Քոչարյանի: Սերժ Սարգսյանը պետք է կարողանար իրեն և պետությունը պաշտպաներ, կառույցներ կային, բայց անգործություն է դրսևորել:

Էդ էր պակաս, որ այս իշխանությունները Սերժի պես թամբալություն անեն: 

Կամ էլ, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ոնց որ թե ավելի դեմոկրատ մարդ է եղել, քան գիտեինք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   568 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ