ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանական քարոզչամեքենան շաբաթ-կիրակի որոշել է, թե ինչպես հակադարձի դեսպան Մինասյանի փաստարկներին:
Ռեժիմը, դմփ-դմփ-հուի ժանրին հավատարիմ, միաբերան պնդում է, թե իրենց սրտի վարչապետն անհնար է գործարք առաջարկեր: Այստեղ են ասել՝ իյա իրո՞ք…»:
Ինչպես արդեն նշել էինք, Միքայել Մինասյանի ելույթում Վանեցյանի միջոցով Փաշինյանի առաջարկի մասին էլի թող վարչապետն ինքը պատասխանի: Մեզ էլ է դա հետաքրքրում:
Բայց ինչ վերաբերում է նրան, որ իշխանական քարոզչամեքենան երկու օր մտածել է, թե ինչպես հակադարձի Մինասյանի փաստարկներին, այստեղ բավական ուշագրավ պահ կա. իշխանական քարոզչամեքենան ընդհանրապես չի մտածել, թե ինչպես հակադարձի: Միքայել Մինասյանին հակադարձել է հանրությունը: Ամենասովորական մարդիկ:
Ուրեմն, երբ Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց իր ելույթի տեսանյութը, առաջին երկու ժամում այնտեղ մոտ 450 գրառում կար:
Մի ժամ հետո նորից ենք մտնում նրա էջ, և ո՜վ զարմանք, մոտ 300 գրառում է մնացել: Պարզվում է, որ Միքայել Մինասյանը՝ ոչնչից չվախեցող, երբեք բյուջե չթալանած և քաջ ասպետ Միքայել Մինասյանը, դնում, հերթով ջնջում է իր հասցեին քննադատական գրառումները: Ավելի ճիշտ, քննադատական գրառումները քիչ էին, հիմնականում՝ ծաղրում ու հումոր էին անում: Այսպես ասած՝ կայֆեր էին բռնում օգտատերերը: Ու Միշիկը ոչ միայն ջնջում էր այդ գրառումները, այլ նաև՝ դրանց հեղինակներին արգելափակում էր, որպեսզի նորից չգրեն:
Ու մինչև ինքը քննադատական գրառումները ջնջում էր, հայտնվում էին նորերը. մի ամբողջ օր դրանով է զբաղված եղել խեղճը՝ ջնջելով ու արգելափակելով: Ի վերջո, մի երկու օր տառապելուց հետո հրաշալի արդյունքի է հասել. հիմա արդեն մտնում ես իր էջ, մենակ գովում են, փառաբանում, հալվում, իրեն փրկիչ համարում:
Ահա սա է իրական Միքայել Մինասյանը. մի ամբողջ մեդիակայսրություն ունենալով՝ արժանացել է հասարակության պարսավանքի ու ծաղրին: Իր PR-ի վրա այդքան գումարներ ծախսելով` զրո արդյունքի է հասել, ստիպված անձամբ է ջնջում իր հասցեին բացասական գրառումները, որպեսզի գոնե մի քիչ ավելի դրական լույսի ներքո երևա:
Այնպես որ, Միքայել Մինասյանին ամենաբարձր մակարդակով պատասխանելու կարիք էլ չի եղել, ինչքան խոսի, այնքան նորանոր հումորների առարկա է դառնալու:
Սա՝ զուտ իր անձի և իր անցյալին տված գնահատականի մասին: Իսկ Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, առաջարկ և այլ թեմաները արդեն պետք է արձագանք ունենան, այդ թվում՝ իրավապահ մարմինների կողմից:
ու ոչ մեկդ չնկատեց չէ սա՞
Опубликовано Davit Atayan Воскресенье, 3 мая 2020 г.