...

Մուկուչյանը մնաց, քանի որ ՔՊ-ում ավելի որակյալ աճպարար չկար

Մուկուչյանը մնաց, քանի որ ՔՊ-ում ավելի որակյալ աճպարար չկար

«ԿԸՀ-ն երբևէ որևէ իշխանության չի ծառայել»:

Պնդման հեղինակը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է:

«ՉԻ». Նիկոլ Փաշինյանը պետք է ընդդիմադիր լիներ, որ տեղը տեղին պատասխաներ Մուկուչյանին:

Կամ Գալուստ Սահակյանը պետք է դեռ ակտիվ քաղաքականության մեջ լիներ, որ ասեր՝ ծառայել, դեռ չի նշանակում հաճույք չստանալ:

2011 թվականից Մուկուչյանը զբաղեցնում է ԿԸՀ նախագահի պաշտոնը, 7 տարի անց տեղի ունեցավ հեղափոխություն, որի հիմնական պահանջներից մեկը կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության հեռացումն էր:

Եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծված չէին, ապա Մուկուչյանը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրել, թե ինչպես ստացվեց, որ խորհրդարանում մեծամասնություն ձևավորած իշխանությունը հաջորդ տարի չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը: Այդպես չի լինում: Հատկապես, որ այդ մեկ տարվա ընթացքում հանրապետականը ինչ-որ մի հատուկ ձախողում չէր արձանագրել: Ճիշտ հասկանանք, ձախողումները միշտ են ուղեկցել ՀՀԿ-ին, բայց 2017 թվականից մինչև 2018 թվականի վերջը դրանք առանձնապես շատ չէին:

2017 թվականի ընտրությունների ժամանակ փաստերով ապացուցվեց, թե ինչպես է իշխանությունը օգտագործում վարչական ռեսուրսը: Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունը և ԿԸՀ-ի անգործությունը բավական էր, որ Մուկուչյանը հեղափոխությունից հետո Քեթրինի Միհրանի նման թռներ երկրից:

Բայց ոչ, մնաց, քանի որ Նիկոլ Փաշինյանը թիմում ավելի լավ աճպարարի չգտավ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ