17 կուսակցությունների տիրապետության տակ գտնվող մեդիաները նույն վերնագրով նյութ են հրապարակել՝ Լևոն Քոչարյանը Հանրապետության հրապարակից ուղիղ եթեր է մտել:
«ՉԻ». Կարծես մի լուրջ քաղաքական, ռազմական կամ հասարակական գործիչ է ուղիղ եթեր մտել: Մտել, մտել է, հետո ի՞նչ: Իր պես ևս մի 2000 հոգի եթեր են մտնում հրապարակից: Մյուս կողմից, թերևս իրենք էլ են համաձայն Փաշինյանի գնահատականին. կարծում են, որ Լևոն Քոչարյանը էլիտա է և անպայման պետք է տեղեկացնել նրա ուղիղ եթերի մասին:
Լևոն Քոչարյանը ճիշտ կաներ 2008 թվականին ուղիղ եթեր մտներ և պատմեր, թե քոչարյանական ոստիկաններն ինչ դաժանությամբ են ծեծում ցուցարարներին: Լևոն Քոչարյանը լավ կաներ 2018 թվականի ապրիլի 22-ին մտներ ուղիղ եթեր և ներկայացներ, թե այժմյան իր համակիր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ինչպես է հարաբերվում ցուցարարների հետ Արցախի փողոցում:
Լևոն Քոչարյանը ճիշտ կանի մտնի ուղիղ եթեր և պատմի, թե ինչու են քաղաքացուն ցույցին չմասնակցելու պատճառով հեռացրել աշխատանքից իրենց պատկանող «Տոյոտա» ընկերությունից: Ահագին հետաքրքիր կլինի, գուցե համոզի, որ լավ են արել, մի բան էլ քիչ են արել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: