ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Արցախի հարցում Ն. Փաշինյանի վարած քաղաքականությանը, ասել է. «Փաշինյանը պետք է բարձրաձայնի, թե ինչ է մտադիր անել, այլապես չի բացառվում սցենարի կրկնությունը, որով Հայաստանի առաջին նախագահը հեռացվեց իշխանությունից»:
«ՉԻ». 1999 թվականի հունվարին՝ իր հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ խոսեց: ՀՀՇ-ի համագումարում կարճատև ճեպազրույցի ժամանակ, երբ նրան հարցրեցին իր պաշտոնավարման ժամանակ Դաշնակցության գործունեությունը արգելելու մասին, Նախագահը ասաց, որ ՀՅԴ-ն փակելը եղել է իր ամենաճիշտ քայլերից մեկը: Եվ հիշեցրեց, որ 1994 թվականի դեկտեմբերից՝ «Դրո» կառույցը հայտնաբերելուց և Դաշնակցությունը արգելելուց հետո, մինչև 1998թ. փետրվարը, երբ հրաժարական տվեց, Հայաստանում ոչ մի քաղաքական աղմկոտ սպանություն չի եղել:
Նույնիսկ հիշում ենք, որ այդ ճեպազրույցի հաջորդ օրը ՀՅԴ-ն, հետո՝ առանձին նրա պարագլուխները, հանդես եկան հայտարարություններով, թե Տեր-Պետրոսյանին դատի են տալու, նա պատասխան պիտի տա, պատժելու ենք, «հեսա տեսեք հետն ինչ ենք անելու» կարգի մտքեր... ու ոչ մի բան: Ոչ դատի տվեցին, ոչ հաշիվ պահանջեցին, պապանձվեցին: Եվ իսկապես, ի՞նչ ասեին, եթե Լ. Տեր-Պետրոսյանը ճիշտ էր:
Եվ երբ 1998թ. հեղաշրջումից հետո, «իրադրության փոփոխության պատճառով» աբսուրդ ձևակերպմամբ ՀՅԴ պարագլուխները բանտերից բաց թողնվեցին, որին անմիջապես հետևեցին աղմկոտ սպանությունները, որի գագաթնակետը դարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որի իրականացնողները նախկին և ներկա դաշնակներ էին:
Տեսնո՞ւմ եք, տարիներն անցնում են, իսկ նրանց տեռորիստական գործելակերպը նույնն է, սպառնալիքը՝ նույնպես: Բացահայտ սպառնում են: Այնպես որ, «կուզիկին միայն գերեզմանը կուղղի». այսինքն, Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ պետք է գիտակցի, որ եթե չի ցանկանում հերթական հոկտեմբերի 27 կամ «Դրո» ահաբեկչական կառույց, պետք է գնա քայլերի, որպեսզի Հայաստանում քաղաքական սպանություններն ու հեղաշրջումները հանկարծ չվերականգնվեն: