...

Նման բան 2-3 տարի առաջ չէին ասի

Նման բան 2-3 տարի առաջ չէին ասի

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասել է. «Ալիևի այն հայտարարությունը, որ «Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցը սպառված է», այստեղից տրամաբանորեն ենթադրվում է Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմանի համաձայնությունների հնարավորությունը՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների մնալու, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական վիճակը դադարեցնելու, Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակի կամ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կոմունիկացիոն միջանցքի վերաբերյալ»:

«ՉԻ». Իհարկե, սա Մոսկվայի պաշտոնական տեսակետը չէ, բայց արդեն այն փաստը, որ նման բան Ռուսաստանում 2-3 տարի առաջ բացառված էր, որ որևէ մեկն ասեր, իսկ հիմա դա ասվում է, ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել իրավիճակը պատերազմից հետո:

Այսինքն, Տարասովն ասում է. դե, քանի որ Հայաստանն այլևս չկա, Ղարաբաղի հարցը գոնե Մոսկվան քննարկի Բաքվի հետ: Այսինքն, Բաքուն ու Մոսկվան են որոշելու ռուսական խաղաղապահները մնան Արցախում, թե՝ ոչ, Լաչինով միջանցք տան, թե՝ ոչ: Տարասովին սիրենք, չսիրենք, բայց նա հիմար մարդ չէ, և նման զարգացումների հավանականությունը մեծ է:

Հնարավոր է, մենք, մեր մուրճ ու պողպատով էկրանին գամված, հետևենք, թե ինչպես են Ալիևն ու Պուտինը մեր ճակատագիրը քննարկում: 

Այ սենց 20 տարում մեր պետությունը չուլ սարքեցին: Ու ի դեպ, շուտով երկու ամիս կդառնա, որ արտգործնախարար չունենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   711 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ