...

Նունե Եսայանի լռությունն անհանգստացնում է

Նունե Եսայանի լռությունն անհանգստացնում է

Երգչուհի Նունե Եսայանն ինստագրամի իր էջում գրել է. «Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր: Անպայման վերադառնալու ենք ու տեր դառնանք մեր երկրին։

Մենք չենք հանձնվելու»։

«ՉԻ». Սպասեք, սպասեք, Նունե Եսայանը լավ հիշեցրեց իր մասին: Մեզ մի քիչ անհանգստացնում է, որ նա որևէ կոնկրետ դիրքորոշում չի հայտնում այս օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին:

Օրինակ, հիմա Նունե Եսայանը պետք է կանգնի ու ասի, որ օրենքով (նկատի ունենք իր պատկերացրած օրենքով) Հանրապետության հրապարակում միտինգներ անողների վրա պետք է կրակել: Ինքն էր, չէ՞, 2008-ին հայտարարել, թե ընդդիմությունը մարտի 1-ին թող միտինգ չաներ, իշխանություններն էլ չկրակեին:

Է՜, բա հիմա էլ է ընդդիմությունը միտինգ անում: Բա հիմա Նունե Եսայանն ի՞նչ է ասում. իշխանությունները պետք է կրակե՞ն, թե՞ չէ: Դե, պիտի ասի՝ հա: Չէ՞ որ միտինգ անելը վատ բան է: Հասկանում ենք իր հոգեվիճակը: Հասկանում ենք, թե ինչու չի հանձնվում: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ