«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»:
«ՉԻ». Եթե կուսակցության անունը ձեզ ոչինչ չասաց, փորձեք կողքը դնել կուսակցության առաջնորդի անունը՝ Սուրեն Սուրենյանց: Իսկ եթե դա էլ ձեզ ոչինչ չհուշեց, ուրեմն այս անդրադարձը ձեզ համար չէ:
Ինչևէ, Սուրենյանցի սկզբունքայնության մասին շատերը գիտեն: Եվ ուրեմն՝ 17-ի միավորումը լքելու համար երկու պատճառ կարող է լինել:
Առաջին. Սուրենյանցը դա անում է Ծառուկյանի հրամանով, քանի որ տևական ժամանակ է, ինչ գործում է նրա բարձր հովանու ներքո: Ծառուկյանը դա անում է, քանի որ հիասթափվել է 17-ից և կամաց-կամաց կազմաքանդում է այդ միավորումը:
Երկրորդ. Սուրենյանցը դժգոհ է ֆինանսավորումից: Սա նշանակում է, որ 17-ի հետևում կանգնած ուժերը պատշաճ չեն ֆինանսավորում կուսակցություններին: Մեծ հաշվով դա առաջին պատճառի շարունակությունն է՝ հեռանկար չեն տեսնում:
Ինչևէ, եթե առաջիկայում վերցնեն նաև Սուրենյանցի կուսակցության գրասենյակը, ուրեմն խնդիրը Ծառուկյանի հետ է: