«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատիվ ունեցող սպան վարչապետի հրաժարական չէր պահանջի, այլ նրա ընտանիքին առողջություն կմաղթեր ու այս իրավիճակում հայրենիքին օգնելու պատրաստակամություն կհայտներ։
Ա՛յ դա կլիներ «Պատիվ ունեմ»-ը»:
«ՉԻ». Տեսնես, այս ո՞ւմ է ակնարկում Արամ Սարգսյանը: Ախր վերջին շրջանում Հայաստանում այնքան շատացել են «պատիվ ունեցող» ուժերը:
Օրինակ, մեկը կա, թափով գրասենյակներ է բացում, որ հայրենիքը փրկի: Հզոր կազմ է հավաքագրել: Արդեն սփիչռայթերներ ունեն, խոսնակ, դերասան, մի երկու հատ PR մասնագետ, վարձկանների բանակ է հավաքել, ֆեյքեր ունի, աշխարհը չունի: Նույնիսկ նախկին դիվանագետ են կպցրել: Ու այդքանով հանդերձ, այդ հայրենիք փրկողների շարքում չի գտնվել մեկը, որը «ֆայմեր» ու առաջնորդին հուշեր այն, ինչը նկատել է Արամ Սարգսյանը:
Այնպես որ, այդ պատիվ ունեցող սպային ասենք, որ առայժմ «հավայի» փող է թափում: Արամ Սարգսյանի մի փոքր գրառումը շատ ավելի խոսուն է ու բովանդակալից, քան հայրենիքը ամեն օր փրկելու մասին այդ առաջնորդի տեքստերը, հարցազրույցները, կողքի վարձկանների «դամ պահելը»: