Ուղիղ 26 տարի առաջ՝ 1997 թվականի հոկտեմբերի 17-ին, Կինոյի տանը տեղի ունեցավ մի շատ նշանակալի իրադարձություն, որը հետագայում էական ազդեցություն ունեցավ Արցախյան հակամարտության կարգավորման և Հայաստանի պետականության վրա: Այո, այդ օրը հայ մտավորականության աստեղային ժամն էր, որոնք հավաքվել էին Ղարաբաղը փրկելու համար:
Արժե որոշ պատառիկներ ներկայացնենք նրանց ելույթներից.
«Այսօր այստեղ կա՞ն մարդիկ, որոնք համաձայն են հանձնել Արցախը». Արամ Սարգսյան, Դեմոկրատական կուսակցության նախագահ:
«Աշխարհում չկա տենց բան, որ արյունով նվաճած հողը հետ տան». Սուրեն Մուրադյան, նկարիչ:
«Ղարաբաղն անհանձնելի նյութ է, դա մեզ հուշում է «ղարաբաղցու» ներքին ձայնը: Հրեշը, որ մարդու մարմինը կուլ տա՝ թույլ չի տա, որ գլուխն ազատ-անկախ ապրի: Շնորհակալություն ուշադրության համար։ Ղարաբաղը չենք տալու». Ռազմիկ Դավոյան, բանաստեղծ:
«Ռուսաստանն իր եղած-չեղածով վաճառել են ջհուդներին». Իգոր Մուրադյան, քաղաքագետ:
«Համաձա՞յն եք արդյոք վերադարձնել գրավյալ տարածքները». սա հավաքի ժամանակ համահայկական հանրաքվե անցկացնելու համար առաջարկված հարցադրումն է:
«Հայրենակիցներ, պահն օրհասական է, բայց ոչ անելանելի։ Մենք կարող ենք փրկել Արցախը, դրանով իսկ հայոց միասնական նորանկախ պետականությունը, եթե հանդես գանք միակամ՝ թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում». հատված հավաքում ընդունված հայտարարությունից:
Ահա այսպես հայ մտավորականություն կոչվածը Արցախի կորստի գերեզմանափորերից մեկը դարձավ՝ ձայնակցելով ոչմիթիզականության դրոշ պարզած և հետագայում Հայաստանում հեղաշրջում իրականացրած ուժերին: