...

Օհանյանի հեգնանքը տեղին է

Օհանյանի հեգնանքը տեղին է

«Գալիս են մեր տուն՝ ի՞նչ անեն»․ Սեյրան Օհանյանը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին:

«ՉԻ». Մեծ հաշվով՝ շատ էլ տեղին է Սեյրան Օհանյանի հեգնանքը: Ինչպես կուզեք անվանեք՝ հեղափոխությունից կամ իշխանափոխությունից 3.5 տարի անց գնում եք Օհանյանի տուն, որ ի՞նչ հայտնաբերեք:

Թե՞ հասարակության աչքին թոզ փչելու հերթական առիթն է: Խուզարկություններ կանեք, կհայտնաբերեք, որ Ռուզաննա Խաչատրյանը 28 հատ «Դոլչե-Գաբբանա» ունի, 39 հատ՝ «Լուի Վիտոն», 158 հատ՝ «Արմանի», և ժողովուրդը ահագին ժամանակ բուն խնդիրները քննարկելու փոխարեն կզբաղվի Օհանյանի տիկնոջ գարդերոբով:

Եթե իսկապես նախկին պաշտոնյաների տանը որևէ բան հայտնաբերելու նպատակ կար, դա պետք է արվեր առնվազն 3 տարի առաջ: Միանգամից խուզարկվեին 100 նախկին պաշտոնյաների ու նրանց հարազատների տները, օֆիսները ու մնացած անշարժ գույքերը: Գուցե այն ժամանակ որևէ բան հայտնաբերեիք, բայց հիմա քննիչները պարզապես գեղագիտական հաճույք կստանան տիկին Խաչատրյանի ճաշակից:

Ավելին, եթե անգամ Սեյրան Օհանյանը Գագիկ Ծառուկյանի խելքին լինի և ինչ-որ բան պահի տանը, ի՞նչ է փոխվելու: Անցած տարի վերջինիս տանը մեծ քանակության ղազագրեր հայտնաբերեցիք, ի՞նչ արեցիք, որ հիմա Օհանյանի հետ ինչ-որ բան անեք:

Մի խոսքով՝ եթե անգամ քննիչները չգան Օհանյանի տուն, ինքը կարող է կազմակերպել սեփական տան խուզարկությունը. միևնույն է, արդյունքը նույնն է լինելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ