...

Որ անուններն էլ տար, ավելի լավ կլիներ

Որ անուններն էլ տար, ավելի լավ կլիներ

Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, ինստագրամի իր էջում գրել է. «Եղբորս որևէ լուսանկար, այս օրերին արված, չի հրապարակվել մեր կողմից: Մամուլը տարածում է Լևոնի հին լուսանկարները, ինչը շփոթմունք է առաջացնում: Առաջին իսկ օրերից եղբայրս կամավոր մեկնել է Արցախ և մինչ օրս էլ այնտեղ է: Մենք որևէ լուսանկար չենք հրապարակել` ավելորդ ուշադրություն չգրավելու համար ու խնդրում ենք լրատվամիջոցներին և առանձին օգտատերերի զերծ մնալ ավելորդ լարվածություն և շփոթմունք առաջացնող հրապարակումներից»:

«ՉԻ». Բան չունենք ասելու, Լևոնին էլ անփորձանք ծառայություն ենք ցանկանում: Բայց...

Լավ կլիներ, որ Գայանե Քոչարյանը նշեր, թե այդ որ լրատվամիջոցներն էին տարածել Լևոն Քոչարյանի՝ 7 տարվա վաղեմության լուսանկարներն ու գրել, թե դրանք առաջնագծից են: Որովհետև կպարզվեր, որ իրենց իսկ լրատվամիջոցներն էին դա արել: Մենք չենք նման ապուշության հեղինակը: Իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները դա արել ու տարածել են, Գայանեն էլ ասում է՝ կոչ ենք անում զերծ մնալ ավելորդ շահարկումներից:

Կոչի տեղը մի ֆինանսավորեք ձեր եղբորը հիմար վիճակի մեջ դրած լրատվամիջոցներին: Կամ՝ մի ամիս փող մի տվեք, թող խելոքանան: Չնայած, դրանք խելոքացողը չեն:

Ամենահետաքրքիրն այն է, որ Գայանե Քոչարյանի այս գրառումը առաջինն իր մոտ տեղադրել է հենց այն լրատվամիջոցը, որը հրապարակել էր Լևոն Քոչարյանի այդ չարաբաստիկ լուսանկարները: Բա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2192 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ