...

Ուշքն ու միտքը ուրիշ տեղ է

Ուշքն ու միտքը ուրիշ տեղ է

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը News.am-ի հետ հարցազրույցում ասել է. «Մեծ ուշադրությամբ հետևելու եմ Վերաքննիչ դատարանում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության գործընթացին: Այսօր մեզ ավելի, քան երբևէ, համերաշխություն է անհրաժեշտ։

Համերաշխությունն է, որ կարող է հաղթանակ ապահովել մեզ ոչ միայն ռազմի դաշտում, այլև բոլոր ասպարեզներում։ Կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխությունը և նրա՝ ազատության մեջ հայտնվելը այս առումով կարող է լուրջ ազդակ լինել հայ հասարակության համար»:

«ՉԻ». Այս օրերին ամբողջ հայության ուշադրությունը Արցախում ընթացող պատերազմն է: Կենաց-մահու պատերազմը: Ոչ միայն հետևում է, այլև անմիջական մասնակցություն ունենում: Մի մասը կամավոր է, մի մասը՝ բժիշկ, փրկարար: Մարդիկ 5 րոպեն մեկ մտնում են Արծրուն Հովհաննիսյանի և Շուշան Ստեփանյանի սոցէջեր, որպեսզի ռազմի դաշտից նոր տեղեկություններ տեսնեն: Ամեն ժամ ճակատում հերոսական բացառիկ էջեր են գրվում:

Մեր այս «հայրենասեր» գործարարն էլ է ուշադրությամբ հետևում: Միայն թե՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի խափանման հարցին: Այդ հարցն է իր համար ամենակարևորը: Վերջ, ի՞նչ պատերազմ, ի՞նչ Ստեփանակերտի ռմբակոծություն, ի՞նչ ծանր մարտեր: Թե որ դա է քո համար ամենակարևոր հարցը այս պահին, մի երկու միլիարդ էլ ուղարկի, Ծառուկյանի խափանման հարցն էլ լուծի, պրծնենք:

Ինչ ուզում եք ասել, բայց բացառիկ «հայրենասեր» մարդ դուրս եկավ Տաշիրի Սամոն: Կաշվից դուրս է գալիս, որ Հայաստանում ու Արցախում համերաշխություն լինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2266 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ