...

Ուր են կեղծ բարեգործները

Ուր են կեղծ բարեգործները

Երկիրը արտակարգ վիճակում է, օր օրի շատանում են վարակվածները, տնտեսության շատ ճյուղեր դադարեցնում են աշխատանքը, շատերը զրկվում են օրավարձով աշխատանքից, բայց չկա նրանց արձագանքը, ովքեր վերջին 30 տարում գերշահույթներ են ստացել, և ովքեր սիրում էին ընտրություններից առաջ ներկայանալ իբրև բարեգործներ: 

Չկա «Գազպրոմի» արձագանքը, որ ծանրաբեռնված փետրվար ամսվա վարձերը կգանձեն ամռանը: Չկա մեծ բարերար Տաշիրի Սամոյի արձագանքը, որ էլեկտրաէներգիայի վարձը կգանձեն մի քանի ամիս հետո: 

Չկա բարի մարդը, ով ասում էր, որ ինքը միշտ ժողովրդի հետ է, ժողովրդի համար: Թերևս այնպես է ինքնամեկուսացվել, որ անգամ «Կենտրոն» հեռուստաընկերությունը չի կարողանում նրան գտնել և մի հիանալի ռեպորտաժ պատրաստել, թե ինչ զարմանահրաշ գործունեությամբ է այս օրերին զբաղված Գագիկ Ծառուկյանը:

Դժնդակ օրերը կանցնեն, բայց հասարակությունը պետք է հիշի, թե ինչպես դժվար պահերին իրենց պահեցին կեղծ բարեգործները:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   10679 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ