Աշխարհում
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ամերիկացի Բիլ Գեյթսը նվիրաբերել է 20 մլն դոլար:
Եգիպտացի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը՝ 1,2 մլն եվրո:
Իտալացի ոճային դիզայներ Ջորջիո Արմանին՝ 1,4 մլն դոլար:
Հոնկոնգյան CK Hutchison Holdings-ի ղեկավար Լի Կաշինը՝ 13 մլն դոլար:
Xiaomi ընկերության տնօրեն Լեյ Ցզյունը՝ 1,8 մլն դոլար:
«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին հիվանդանոցների համար գնել է թոքերի արհեստական շնչառության 15 ապարատ:
Չինական Tencent տեխնոլոգիական կենտրոնի հիմնադիր Մա Հուատենը՝ 42 մլն դոլար:
Fiat ավտոկոնցերնի հիմնական բաժնետեր Անյելիի ընտանիքը՝ 10 մլն եվրո:
Հայաստանում
Կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը դեղատների իր ցանցում կտրուկ թանկացրել է մաքուր սպիրտի գինը:
Խոշոր գործարար Միքայել Մինասյանը՝ ստատուս է գրել, որտեղ կոչ է արել պայքարել իշխանությունների դեմ:
Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը 0,5 լիտր կաթ է նվիրաբերել իր առյուծի ձագին:
Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկը՝ Քոչարյանները, մի քանի միլիոն դոլար են հատկացրել վարձու լրատվամիջոցների, վարձու փաստաբանների, վարձու բլոգերների, վարձու վերլուծաբանների, վարձու ֆեյքերի վճարումների համար:
Նաև հավելենք, որ այս գործարար-օլիգարխներն իրենց տրամադրության տակ հանգստյան տներ, հյուրանոցներ, բժշկական կենտրոններ, ու նմանատիպ այլ բազմաթիվ օբյեկտներ ունեն, բայց ոչ ոք դրանցից գեթ մեկը չի տրամադրել իշխանություններին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում օգտագործելու համար:
Մեկնաբանելու հարկ չկա: Տարածեք, թող հանրությունը նաև սրա մասին իրազեկված լինի: