...

Դոնալդ Թրամպը պետք է Ծառուկյանին դիմեր

Դոնալդ Թրամպը պետք է Ծառուկյանին դիմեր

ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է. «Բոլորս էլ գիտենք, որ այդ վիրուսը Հայաստանում չի եղել, այն եկել է դրսից. առաջին քայլը պետք է լիներ այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ: 

Բոլոր սահմաններին պետք է թեստեր լինեին, օդանավակայանում, Հայաստանի մուտքերին, հիվանդանոցներում: Մարդը գնում է հիվանդանոց, թեստ չկա, օդանավակայանում չկա, միայն սուր վարակիչում է: Պետք է թեստերը լինեին, որ մարդկանց ստուգեին և կամ մեկուսացնեին, կամ ուղարկեին տուն, կամ ուղարկեին բուժվելու: Այս հարցին ուշադրություն չի դարձվել ոչ սահմանին, որ հիվանդանոցներում, ոչ օդանավակայանում: Բելառուսում բոլոր ճանապարհները, օդանավակայանները բաց են: Պարզ է, որ ստուգում են, թեստավորում են, հիվանդներին բուժում են»:

«ՉԻ». Մեզ մի բան է հետաքրքրում. կարո՞ղ է ԲՀԿ՝ նշանակում է Բելառուսի Հայկական Կուսակցություն: Հատկապես Գագիկ Ծառուկյանը մի աննկարագրելի սեր ունի Բելառուսի նկատմամբ, այնքան, որ կորոնավիրուսի դեմ պայքարում էլ է Բելառուսի անունը տալիս:

Բայց մեր ուշադրությունն այլ բան գրավեց. որ Ծառուկյանն ասում է, թե օդանավակայանում թեստ չկա, միայն սուր վարակիչում է: Առաջին անգամ ենք նման բան լսում, բայց ենթադրենք՝ դա ճիշտ է: Գագիկ Ծառուկյանն անձամբ ի՞նչ է արել, որպեսզի այդ թեստերը ամենուրեք լինեն: Ոնց որ թե՝ ոչ մի բան: Ի վերջո, թեստերը գումար արժեն, դրա համար բավական լուրջ ֆինանսներ են անհրաժեշտ: Այն, որ սեփական ընկերությունների աշխատավարձերը կտրում է և այդ փողը տալիս է «Նորքի Սուրբ Ինֆեկցիոնին», դա օգնություն չեղավ:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ առաջին քայլը պետք է լիներ այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ, ստացվում է, որ աշխարհի բոլոր պետությունների իշխանությունները «տուպոյ» են, այդ պարզ բանը չեն հասկացել, որ պետք էր այնպես անել, վիրուսը սեփական երկիր չմտներ: Սկսած ԱՄՆ-ից, վերջացրած՝ Գերմանիայով: Բոլորն էլ անհասկացող են, գոնե Ծառուկյանից խորհուրդ հարցնեին:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2781 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ