...

Պարոն Տարոնին էլ է լոգոպեդ անհրաժեշտ

Պարոն Տարոնին էլ է լոգոպեդ անհրաժեշտ

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին և միայն շնորհավորեց տոնի առթիվ։ Նա հնչած մի շարք հարցերին արձագանքեց՝ ասելով․ «Շուտով կխոսեմ»։

«ՉԻ». Անհասկանալի վիրուս է համակել երկրի նախկին ղեկավարությանը: Սերժ Սարգսյանը 1,9 ամիս է՝ պատրաստվում է խոսել, բայց չի ստացվում: Արթուր Վանեցյանը 5 ամիս է՝ սպառնում է խոսել, բայց մինչև հիմա միայն Թվիթեր է բացել ու այնտեղ գրառումներ է անում: Հիմա պարզվում է, որ Տարոն Մարգարյանն էլ ասելիք ունի, բայց չի շտապում:

Մի՞գուցե քարոզչական պատերազմներ մղելու վրա մսխվող գումարների մի մասը հատկացվի լավ լոգոպեդի, և նա հասկանա, թե ինչու չափահաս մարդիկ ցանկություն ունեն խոսելու, բայց խիզախություն չունեն դա անելու:

Իսկ Տարոն Մարգարյանը, եթե, այնուամենայնիվ, որոշի խոսել, ճիշտ կանի սկսի պարզաբանումներից, թե ինչպես է միշտ պետական պաշտոնյա լինելով՝ հասցրել միլիոնավոր դոլարներ կուտակել: Ճիշտ է, իրավապահ մարմինները նրան չեն հարցնում, թե որտեղից նրան այդքան անշարժ գույք, բայց, որպես երդվյալ նժդեհական, ինքը չի սպասի նախաքննության մարմինների հարցերին և այդ գույքերի ծագումնաբանության վերաբերյալ պարզաբանումներ կտա:

Նաև կբացատրի, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման ընթացքում Երևանի կենտրոնում գտնվող տարածքները վարձակալության են տրվել քառակուսին 100-ից 1000 դրամով: Եվ ինչ-որ հրաշքով մշտապես այդպիսի երջանիկ պատահականության շահող են դարձել իր շրջապատի և ընտրակեղծարարության հետ կապ ունեցող անձինք:

Ամենայն հավանականությամբ Մարգարյանի չխոսելը կապված է այդ հարցերի հետ: Մարդը պատրաստվում է քննության:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1899 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ