...

Փաստորեն հաղթել ենք ադրբեջանցուն

Փաստորեն հաղթել ենք ադրբեջանցուն

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը հայտարարել է. «Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին»:

«ՉԻ». Սա լավ նորություն է: Փաստորեն մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին: Իսկ եթե չենք պարտվել, ուրեմն՝ հաղթել ենք: Այնպես որ, կարելի է ասել, հաղթանակած իշխանություն ենք ունեցել:

Դրա համար հաջորդ պատերազմում մենք պետք է կռվենք ոչ թե ադրբեջանցի զինվորի, այլ Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաների դեմ: Ուղղակի մի բան նշենք. երբ ասում են զինվոր, այս իշխանությունները պատկերացնում են մի հատ մարդ՝ հեռվում կանգնած, որի հետ դեմ առ դեմ կռվելուց նաղդ հաղթող ենք: Մինչդեռ զինվորը դա նաև իր ձեռքի տակ ունեցած զենք-զինամթերքն է, իր մարտունակությունը ապահովող, բարձրացնող տեխնոլոգիաները: 21-րդ դարում Զինված ուժերից մենակ զինվորին առանձնացնել հնարավոր չէ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1187 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ