...

Ապրի Հրայրի արևը

Ապրի Հրայրի արևը

«Ես չգիտեմ, թե որ փուլում արձակուրդ կվերցնեմ և կմասնակցեմ, բայց կարող եմ ասել, որ կա ցանկություն, ինքս էլ կուզեմ այցելել համայնքներ, տեսնեմ ժողովրդի տրամադրությունները։ Դա նաև լրացուցիչ հնարավորություն է՝ բոլոր գյուղերով մեկ անգամ ևս շրջելու, մարդկանց հետ զրուցելու։ Անկախ քարոզարշավի նպատակից՝ առիթ ենք ունենալու խոսել գյուղերում առկա խնդիրների և դրանց լուծումների մասին։ Ես լավ եմ զգում դրանից և նախընտրում եմ այդ ֆորմատը։ Եվ եթե նախորդ ընտրությունների ժամանակ նախընտրական շրջանի ամենակարևոր բանը նշեմ, թե ինչն էր, ապա հենց այն էր, որ ես հնարավորություն ունեցա 40-ից ավելի գյուղերում լինել և առանձին-առանձին մարդկանց հետ զրուցել»,- «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«ՉԻ». Ապրի Հրայր Թովմասյանի և մյուս ՍԴ անդամների արևը. իրենց կամակորության շնորհիվ մարզպետը հնարավորություն ու առիթ կունենա այցելելու իր ղեկավարած մարզի համայնքներ: Պատկերացնում եք, դրանք հրաժարական տային, մարզպետը կզրկվեր համայնքներ այցելելու հաճույքից: Պետք է խրախուսել, որ հաջորդ տարի էլ պետական ինստիտուտներից մեկի հետ կապված նման ճգնաժամ առաջանա, որ մարզպետը նորից այցելի համայնքներ:

Տեսնես ի՞նչն է խանգարում մարզպետին առանց քարոզարշավի այցելելու գյուղեր և առանց միտինգային տրամադրությունների ու Երևանից եկած հյուրերի մասին մտահոգվելու իրապես ծանոթանալ գյուղացիների խնդիրներին:

Իհարկե, Հրայր Թովմասյանը հակապետական կերպար է, նրան սիրում են չորս հոգի, զզվում մնացած բոլորը, բայց հանկարծ գյուղերում խմելու ու ոռոգման ջրի բացակայությունը կամ Ադրբեջանի կողմից հրետակոծությունը չկապեք դրա անձի հետ: Քարոզարշավը կարող է առաջին իսկ գյուղում ավարտվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3692 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ