...

Ձեզ լավ նայեք, հանկարծ 1001-րդ զոհը չդառնաք

Ձեզ լավ նայեք, հանկարծ 1001-րդ զոհը չդառնաք

«Մարտի 1-ի 10 զոհերից խոսում է մի իշխանություն, որի խղճին կա 1000 հոգու մահ կորոնավիրուսից»:

Հայտարարության հեղինակը Արգիշտի Կիվիրյանն է:

«ՉԻ». Այսպիսի աջակիցներով Քոչարյանին թշնամիներ պետք չեն: Արգիշտին դրա վառ ապացույցն է: Մարդը տեսնում է, որ Մարտի 1-ի դատավարությունը չի մտնում վճռական փուլ, չեն կանչում վկաներին, չեն կարդում մեղադրական եզրակացությունը, ստիպված նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և քողարկված խոստովանում է, որ Մարտի 1-ին 10 հոգուն գնդակահարել են օրվա իշխանությունները:

Ընդհանրապես տպավորություն է, որ Քոչարյանն ունի հատուկ սարք, որով որսում է առանձնապես «քյալլեն թափածներին»:

Փաստորեն, ըստ Կիվիրյանի տրամաբանության, աշխարհի շատ առաջնորդներին՝ Թրամփին, Բոլսոնարուին, Մոդիին, Մակրոնին, Ջոնսոնին և անգամ Պուտինին կարելի է մեղադրել ոչ միայն հանցագործությունների, այլև միանգամից ցեղասպանություններ իրականացնելու մեջ: Արգիշտիի հաջորդ միտքը պետք է լիներ՝ եթե Քոչարյանը ղեկավարեր աշխարհը, ապա կորոնավիրուս չէր լինի:

Իհարկե, Քոչարյանի հոգին փառավորվում է նման մտքեր կարդալուց: Միլիոնավոր դոլարներ ծախսելով՝ նա հենց այսպիսի քարոզչական պատերազմ է ցանկանում վարել Փաշինյանի դեմ, բայց իր ատելության մեջ չի հասկանում, թե նման աջակիցներով որքան հանրամատչելի է բացատրում հասարակությանը, թե ով է ինքը և ինչի է ընդունակ:

Իսկ Կիվիրյանին մաղթում ենք առողջություն. թող մնա տանը, հաճախ ախտահանի ձեռքերը և այլն: Հանկարծ չվարակվի և դառնա 1001-րդ զոհն ու մնա իշխանության խղճին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2038 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ