...

Քոչարյանենք շարժվում են մաֆիայի օրենքներով

Քոչարյանենք շարժվում են մաֆիայի օրենքներով

«Սերը առ Հայ և Հայրենիք, Սերը դեպի արժեքներ և ընտանիք, մարդ մնալը այս ամենի մեջ նախապայման։ Վստահ եմ Արսենը կլինի Սարգիսի նման հզոր և անկոտրուն տղա»։

Չեք հավատա, բայց տողերի հեղինակը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանն է: Իսկ ձոնը գրելու առիթը դատավոր Դանիբեկյանի վրա հարձակված անձնավորություններից մեկի տուն այցելելն է:

«ՉԻ». Սույն երիտասարդը չի հասկանում, որ նման քայլերով էլ ավելի վատ իմիջ է ստեղծում խուլիգանություն կատարած երիտասարդների համար: Այս քայլով նա հաստատում է, որ Մութաֆյանը և Օհանջանյանը ոչ միայն խուլիգանություն են արել՝ հարձակվելով դատավորի վրա, այլև այդ քայլին գնացել են պատվեր ունենալով: Իսկ դա շատ ավելի հանրային վտանգավոր արարք է:

Բայց կա նաև հարցի բարոյական կողմը: Միլիոններ աշխատելու միջակայքում, ինչո՞ւ երբևէ մոտը ցանկություն չի առաջացել այցելել Մարտի 1-ի հարազատներին: Եթե վախենում էր արձագանքից, կարող էր գնալ գերեզմաններ և ծաղիկներ խոնարհել: Ինչո՞ւ մինչև հիմա մտքով չի անցել մի անգամ այցելել Պողոս Պողոսյանի հարազատներին: Գուցե փորձեր համոզել, որ հայրն այնքան էլ մեղավոր չէ Պողոսյանի սպանության մեջ:

Դրա փոխարեն այցելում է դատավորի վրա հարձակվողի ընտանիք՝ մեսիջ ուղարկելով մյուս պոտենցիալ խուլիգաններին, որ գնացե՛ք, արե՛ք, մենք էլ մաֆիայի օրենքներով տիրություն կանե՞նք ձեր ընտանիքներին:

Մաֆիայից բացի նման ավանդույթ ունեն նաև մահմեդական ահաբեկչական կազմակերպությունները: Օրինակ, Գազայի հատվածում ցանկացած մահապարտի ընտանիք ստանում է 25000 դոլար: «ՀԱՄԱՍ» և «Հըզբոլահ» արմատական կազմակերպությունները այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չեն, բայց 25000 դոլարը պարտաճանաչ վճարում են: Հուսով ենք, Քոչարյանենք ավելի առատաձեռն կգտնվեն՝ հաշվի առնելով իրենց անսահմանափակ հնարավորությունները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6662 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ