...

Քոչարյանից ու Փաշինյանից է կախված

Քոչարյանից ու Փաշինյանից է կախված

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր ասել է. «Պատերազմից հետո սահմաններին մեծ փոփոխություններ են եղել, սահմանը ի՞նչ ձևով է ապահովվում, ես եղել եմ Սյունիքում, ճանապարհը բաց է, այն կողմում թուրքն է, այս կողմում մենք ենք, անհասկանալի իրավիճակ է, ժողովրդի անվտանգությունը ի՞նչ ձևով պետք է ապահովվի, այնտեղ ամեն պահի թուրքը կարա ճանապարհից մարդ տանի»։ 

«ՉԻ». Ասենք, ասենք: Այս հարցը շատ հեշտ լուծվող է: Պետք է Ռոբերտ Քոչարյանը՝ Վահե Հակոբյանին ու Սյունիքի նախկին, ներկա բդեշխներին հրահանգի, որ խմբով գնան սահման: Ոնց որ Նիկոլ Փաշինյանին էին դիմավորում, նույն կերպ էլ թուրքերին դիմավորեն: Ու նրանց խիստ հայրենասիրական վճռականությունը տեսնելով, թուրքերը կփախչեն: 

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն էլ պետք է գոնե շաբաթը մեկ գնա Սյունիքի սահմաններ: Դե, գնալուց հետը լիքը զորք-մորք է տանում, սպեցնազից, բանից, այդպես որ գնա սահման, թուրքերը՝ դա տեսնելով, կփախնեն:

Կարելի է հերթափոխ դնել. կենտ օրերին Քոչարյանը Սյունիքի անվտանգությունը ապահովի, զույգ օրերին՝ Նիկոլ Փաշինյանը: Ու մենք կունենանք անվտանգ Սյունիք: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ