...

Քոչարյանը բեբաշա՞ր էր

Քոչարյանը բեբաշա՞ր էր

«20 հազար մարդ դուրս գա փողոց՝ այս իշխանություններից հետք էլ չի մնա»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում համոզմունք է հայտնել ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը:

«ՉԻ». Ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչ տեսք ունի 20 հազարի փողոց դուրս գալը, նշենք՝ Երևանի Հանրապետության հրապարակը կիսադատարկ տեսք է ստանում: Օրինակ՝ սույն թվականի մարտի 1-ին իշխանությունը հրապարակում 27 հազար մարդ հավաքեց, բայց այն մինչև վերջ լցված չէր:

Սամսոնյանը իր 20 հազարի թեզը շրջանառության մեջ դնելով՝ շատ անհարմար վիճակի մեջ է դնում Ռոբերտ Քոչարյանին: Ի վերջո, մի քանի ամիս առաջ՝ ընտրություններից երկու օր առաջ, Քոչարյանը իր աջակիցների պնդմամբ փողոց էր հանել 50 հազար մարդու:

Հիմա կա երկու տարբերակ՝ կամ քոչարյանականները խաբում են, որ 50 հազար մարդ էին փողոց հանել, կամ էլ ժողովրդական խոսքով ասած՝ բեբաշար են: Ընդունելի է նաև ապիկար տարբերակը: Փաստորեն պահանջվածից երկու-երեք անգամ ավելի շատ մարդ են փողոց հանել, բայց չեն կարողացել հեռացնել այս իշխանություններին:

Կարծում ենք՝ «Էրեբունի Պլազայում» առաջիկա օրերին բացատրական աշխատանք կտարվի Փաշինյանի երբեմնի խոսափող բռնող Սամսոնյանի հետ ու կբացատրվի սխալ մեկնաբանություններ անելու անթույլատրելիությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ