...

Մասկի-շոու

Մասկի-շոու

Այսօր ձերբակալվել են «Իմնեմնիմի» պոդքասթի հաղորդման վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը: Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ նրանք մարտի 20-ի հաղորդման ժամանակ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:

«ՉԻ». Բայց նայելով ձերբակալման կադրերը` կարելի է ենթադրել, որ վնասազերծվել են «Ալ-Կաիդայի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավարն ու նրա գլխավոր ահաբեկիչը: 

Ժամանակին ահա այսպես Ռոբերտ Քոչարյանն էր վարվում: Նրա ձեռագիրն էր քաղաքական հակառակորդներին, քննադատներին մաքսիմալ նվաստացնելը: Նույնիսկ ամենաչնչին բանի համար, թեկուզ՝ թարս հայացքի: Մենակ ձերբակալելը քիչ էր, պիտի ծեծով, ասֆալտին ծեփելով, ցավ պատճառելով այդ ամենն արվեր: Նույնը՝ դատավարությունների ժամանակ: Որ դրա ֆոնին ցույց տար, թե ինչ «կռուտոյ» տղա է:

Հիմա նույնը այսօր է կատարվում: Հայհոյելու համար մեղադրվող մարդկանց 6-7 հոգով «ցխում» են գետնին: Էս «մասկի-շոու»-ով ո՞ւմ և ի՞նչ եք ապացուցելու: Որ տեսեք, թե մենք ինչեր կարանք անենք, մենք էլ ենք «կռուտոյ» տղերք: 

Հայհոյե՞լ էին. հրավիրեիք քննչական, հարցաքննեիք: Որքան հիշում ենք, մի երկու անգամ Նարեկ Սամսոնյանին տարբեր առիթներով քննչական եք հրավիրել: Նա էլ գնացել էր հարցաքննության: Չէր փախել, քննությանը չէր խոչընդոտել: Հիմա էս կլոունադան ինչի՞ համար էր: 

Հա, լավ, թույն, «կռուտոյ» իշխանություն եք: Բայց հավերժ չեք, չէ՞: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ